Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Պայքար կեղծ և ժամկետանց դեղերի դեմ

Պայքար կեղծ և ժամկետանց դեղերի դեմ

Հայաստանում կեղծ և ժամկետանց դեղերի դեմ պայքարի նոր միջոցառումներ կիրականացվեն:

Հայաստանում արտադրվող դեղերն ունեն բարձր որակ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ նշելով, որ մի քանի դեղարտադրող ընկերություններ համապատասխանում են GMP ստանդարտին։

Հայաստանում ավելի շատ օգատգործվում են արտասահմանյան, քան հայկական արտադրության դեղամիջոցները. տեղական դեղորայքը պահանջարկի 40 տոկոսն է բավարարում։ «Կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում մենք տարեցտարի, ամիս-ամիս պետք է ավելացնենք նրանց ներկայությունը տեղի շուկայում»,- նշեց Քուշկյանը՝ հավելելով, որ Հայաստանում այսօր լիցենզավորված է դեղարտադրող 19 կազմակերպություն, որոնցից ակտիվ գործունեություն են ծավալում 14-ը։


Առողջապահության նախարարը նաև նշեց, որ նախաձեռնվել է նոր միջոցառումների շարք, որով պայքար կմղվի դեղատներում վաճառվող կեղծ և ժամկետանց դեղերի դեմ՝ այդ երևույթն արմատախիլ անելու նպատակով։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ